«Իշխանությունները փորձում են շանտաժի լեզվով պարտադրել Վանաձորի ավագանու անդամներին մասնակցել ապօրինի նիստերին». Վանաձորի ավագանու անդամ
Վանաձորի ավագանու «Հայրենիք» կուսակցության անդամ Վահե Դոխոյանն իր ֆեյսբուքյան էջի եթերում հայտարարել է, որ իշխանությունները փորձում են շանտաժի լեզվով պարտադրել Վանաձորի ավագանու անդամներին, որ մասնակցեն ապօրինի նիստերին:
Նա, մասնավորապես, նշել է. «Վերջերս Լոռու մարզպետն իր հարցազրույցներից մեկի ժամանակ անդրադարձել է Վանաձորի ավագանուն ու բովանդակային իմաստով ասել, որ եթե ավագանին սիրում է իր քաղաքը, պետք է մասնակցի արտահերթ նիստին, որը նախատեսվում է հրավիրվել առաջիկայում։
Բայց պետք չէ մոռանալ, որ այլևս չկան խանգարող հանգամանքներ, և պետք է հրավիրել ավագանու հերթական, անդրանիկ նիստը, որը 4 տարի է տարբեր պատրվակներով հետաձգվում է։
Օրվա իշխանությունները փորձում են շանտաժի լեզվով պարտադրել ավագանու անդամներին, որ մասնակցեն ապօրինի նիստերին և կայացնեն այնպիսի որոշումներ, որի համար հետագայում լինելու են բազմաթիվ խնդիրներ։
Եթե խոսում եք հարգելուց կամ սիրելուց, ապա հարգեք ավագանու ինստիտուտը, հարգեք վանաձորցիներին և թույլ տվեք իրացնել նրանց տված քվեի արդյունքները»։
Մանրամասները՝ տեսանյութում.


