երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իշխանություններն այնքան են տկարացել, որ պատարագին մասնակցում են ՍԴ նախագահի պաշտոնը ապօրինի զբաղեցնողի հետ. Սասնա ծռեր

Իշխանություններն այնքան են տկարացել, որ պատարագին մասնակցում են ՍԴ նախագահի պաշտոնը ապօրինի զբաղեցնողի հետ. Սասնա ծռեր

Գործող իշխանությունները բավական չէ ընդունակ չեղան հայ ժողովրդի դեմ ամեն տեսակ հանցագործություններ կատարած և բարձրագույն դատական պաշտոնները ապօրինի զբաղեցնող անձանց հեռացնել և պատասխանատվության ենթարկել, դեռ այնքան են տկարացել, որ Սուրբ Ծննդյան պատարագին մասնակցում են ՍԴ նախագահի պաշտոնը ապօրինի զբաղեցնող Հրայր Թովմասյանի հետ միասին։Այս մասին նշված է «Սասնա ծռեր»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հայտարարության մեջ ասված է. «Պաշտոնական արարողակարգի գերակայությունը հեղափոխության, արդարադատության, պետականության նկատմամբ ի ցույց է դնում, թե ինչքան են հեռացել գործող իշխանությունները այն մանդատից, որը ստացել են մեր ժողովրդից»։

Նշենք, որ սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին այսօր գործող իշխանության վերնախավի հետ ներկա էր նաև Հրայր Թովմասյանը:

  • Կիսվել: