կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իշխանություն եք ուզում՝ գնացեք քվե ստացեք, մեզնից ի՞նչ եք ուզում. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը

Իշխանություն եք ուզում՝ գնացեք քվե ստացեք, մեզնից ի՞նչ եք ուզում. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը

Դուք փորձում եք տարբեր ճանապարհներ գտնել՝ ստիպելու մեզ հերթական անգամ 
հրաժարական տալ, որը գուցե ձեզ և պատկերացրած մարդկանց հնարավորություն տա 
իշխանության գալ: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների 
հանձնաժողովի նիստին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին:

«Ես՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, կարող եմ միայն խորհուրդ տալ, հորդորել, որ դրա ճանապարհը մեկն է՝ ժողովրդի քվեն»,- ասաց  Արարատ Միրզոյանը և հիշեցրեց, որ երբ երկրում քաղաքական ճգնաժամ կար, «մենք հրաժարական տվել ենք, նորից գնացել ժողովուրդը որոշել է իշխանություն տա»։

«Ոզո՞ւմ եք մի անգամ էլ անենք այդ վարժությունը, հո մենք բոլորս միասին փորձանք չենք էս 

ժողովրդի գլխին: Իշխանություն եք ուզում՝ գնացեք քվե ստացեք, մեզնից ի՞նչ եք ուզում»,- ասաց նա:

  • Կիսվել: