չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Այսօր ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ հանդիպումներ ենք ունեցել Բելգիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հոֆի, Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեկ Պոլեյի և Բելգիայի Ֆրանսախոս ամենամեծ կուսակցություն MR-ի խմբակցության ղեկավար Գայտան վան Գոյձնհովենի հետ։ Այս մասին իր ֆեյսբության էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

՛՛Հանդիպումների ընթացքում անդրադարձ ենք կատարել․

Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման հրամայականին

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներ բանեցնելու անհրաժեշտությանը և հայ ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին

Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների փաստերին, ադրբեջանական շարունակվող ագրեսիային և Ադրբեջանի կողմից ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի դրսևորման շարունակական վարքագծին

Բաքվում անցկացվելիք COP 29 համաժողովի ընթացքում միջազգային հանրության օբյեկտիվ կեցվածքի դրսևորման կարևորությանը

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին և ընդդիմադիր գործիչների քաղաքական հետապնդումների կրկնվող դեպքերին:

Յանեկ Պոլեյի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում ԵՍԿ և ՀՅԴ գործակցության սերտացման, միջկուսակցական հարաբերությունների զարգացման, Հայաստանում սոցիալ-դեմոկրատական քաղաքական արժեքային համակարգի առաջմղման վերաբերյալ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: