Կրակոցները պիտի սթափության ահազանգ լինեն իրավապահ մարմինների համար. Բաբաջանյան
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ «Էրեբունի պլազա» հյուրանցում տեղի ունեցած միջադեպին և սթափության կոչ արեց Հայաստանի իրավապահ մարմիններին:
Նա ասաց, որ, անկախ կատարվածի դրդապատճառներից, կրակոցները դատապարտելի են, դրանք քաղաքական քննարկումներ են առաջացրել, քանի որ այդտեղ Ռոբերտ Քոչարյանի գրասնեյակն է, ինչպես նաև՝ նրա անվան հետ կապվող հեռուստաընկերությունը:
«Տեղեկություններ չկան, որ նրա անվան հետ կապ ունի կատարվածը, բայց սա լրջագույն ահազանգ է իրավապահ մարմիններին, ուժային կառույցներին, դատական համակարգին, որոնք շարունակում են իրենց անդեմ, անատամ գործունեությունը՝ պարարտ հող ստեղծելով ՀՀ-ում՝ ընդհուպ ահաբեկչությանը շատ նման հանցագործությունների կատարման համար»,-ասաց Բաբաջանյանը և նշեց, որ այս կրակոցները պիտի սթափության ահազանգ լինեն ՀՀ-ի իրավապահ մարմինների համար, քանի որ իրավիճակն անցնում է թույլատրելիության բոլոր սահմանները:
Հիշեցնենք, որ այսօր "Էրեբունի պլազա" է ներխուժել անհավասարակշռված վարքագծով զինված տղամարդ, հարցրեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, ինչ որ բաներ վանկարկել, կրակել, վերցրել պատանդներ։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները և հատուկ ջոկատայիններ։ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ բանակցություններից հետո տղամարդը հանձնել է զնեքը և տարվել Ոստիկանության բաժանմունք։