երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը․ Ռաիսի

Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը․ Ռաիսի

Իրանը, իր բոլոր հնարավորությունների շրջանակներում, պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Այս մասին ասված է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի շնորհավորական ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։

Նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր հարևանության քաղաքականության շրջանակներում ցանկանում է նպաստել Հարավային Կովկասի անվտանգությանն ու բարգավաճմանը և բոլոր հնարավորությունների սահմաններում պատրաստ է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշվում է, որ վերջին տարիներին համագործակցության ընդլայնման աճող միտումը ցույց է տալիս Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ապագայի դրական և հուսադրող հայացքը։ «Հուսով եմ, որ մեր երկու բարեկամ երկրների հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ տարբեր հարթություններում առաջիկա տարիներին, և մեր երկրի ժողովուրդը կշահի դրա պտուղներից»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: