երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Իրանը կձգտի նոր փաստաթղթեր ստորագրել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար. դեսպան

Իրանը կձգտի նոր փաստաթղթեր ստորագրել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար. դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը կձգտի  նոր փաստաթղթեր ստորագրել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար: 

Այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ Կապանում մեկնարկած «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի բացմանը:  

«Իրանի կառավարությունը կձգտի Հայաստանի հետ նոր փաստաթղթեր ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար։  Միևնույն ժամանակ, հարգանքի արժանի են նաև Հայաստանի և Իրանի միջև նախորդիվ ստորագրված փաստաթղթերը»,- շեշտեց դեսպանը։  

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող ավելի քան 190 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։

 

  • Կիսվել: