կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրանը չի շտապի, արձագանքն ավելի դաժան կլինի

Իրանը չի շտապի, արձագանքն ավելի դաժան կլինի

Իրանը չի շտապի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը պատասխանելու հարցում: Իրանի ԶՈՒ պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ վրեժը դաժան կլինի, բայց Իրանը մտադիր է խուսափել հապշտապ գործողություններից, փոխանցում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի արձագանքելու գեներալ Սոլեյմանիի սպանությանը եւ դա անպայման կանի:

«Իրան-ԱՄՆ պատերազմի կամ ցանկացած առճակատման դեպքում ամերիկացիներին լուրջ վնաս կհասցվի, եւ եթե նրանք որոշեն որեւիցե խելահեղության դիմել, Իրանի արձագանքն ավելի դաժան կլինի»,- ասել է նա՝ հավելելով, որ «ամերիկացիները կատարել են անշրջելի քայլ»:

  • Կիսվել: