Իրանի խորհրդարանում անընդունելի են համարել Ռուսաստանի միջամտությունը Հայաստանի և Ադրբեջանի գործերին
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումը այսպես կոչված ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ վերաբերյալ: ՛՛Այդ միջանցքի վերաբերյալ Ռուսաստանի հավակնություններն անընդունելի են՛՛,-ասել է նա, տեղեկացնում է Mehr-ը։
Նշվում է, որ այսօր խորհրդարանի բաց նիստում Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ ռուսաստանցի պաշտոնյաները վերջերս հավակնություն են ներկայացրել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, և այդ հարցն անընդունելի է Իրանի ժողովրդի և խորհրդարանի համար, ուստի Արտաքին գործերի նախարարությունն այս առիթով պետք է խիստ նախազգուշացում անի Ռուսաստանին։
Նա հիշեցրել է, որ Իրանը մեղադրվում է ուկրաինական պատերազմում Ռուսաստանի կողքին լինելու մեջ, մինչդեռ ռուսները Իրանի երեք կղզիները (Մեծ և Փոքր Թոմբերը և Աբու Մուսան) համարում են Արաբական Միացյալ Էմիրություններինը և հավակնություններ են ներկայացնում ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ վերաբերյալ, ինչն անընդունելի են Իրանի համար։
Մալաքին նաև ասել է, որ Ռուսաստանը միջամտել է Ադրբեջանի և Հայաստանի գործերին, ինչը Իրանի համար նույնպես անընդունելի է, և նրանք պետք է նախազգուշացվեն: