Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Երեւանում է
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆին։
Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
Նշենք, որ Երեկ Զարիֆը Բաքվում էր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է՝ «այսօր դուք կարող եք պատմական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»: