Իրանական ընկերությունները կարող են մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը․ Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Իրանի խորհրդարանի խոսնակի հատուկ օգնականի հետ
Իրանում հանդիպել ե Ադրբեջանի դեսպան Բունյադ Հուսեյնովը եւ Իրանի խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով հատուկ օգնական Հոսեյն Ամիրաբդոլլահիանը։
Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը,Ամիրաբդոլլահիանը մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
«Այս հակամարտությունն ավարտվել է երեք տասնամյակ անց Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմամբ՝ քաղաքական համաձայնագրի հիման վրա։ Մենք հուսով ենք, որ այս հակամարտության ավարտից հետո մենք կտեսնենք տարածաշրջանում կայուն խաղաղության եւ հանգստության հաստատումը», - ասել է նա:
Նա նշել է, որ իրանական ընկերություններն ունեն բարձր տեխնիկական եւ ինժեներական հնարավորություններ, որոնք կարող են մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը: