կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Իրան-ՌԴ ռազմավարական համագործակցության երկար սպասված համաձայնագիրը կստորագրվի Փեզեշքիանի՝ Ռուսաստան այցի ընթացքում

Իրան-ՌԴ ռազմավարական համագործակցության երկար սպասված համաձայնագիրը կստորագրվի Փեզեշքիանի՝ Ռուսաստան այցի ընթացքում

Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Ռուսաստան այցի ընթացքում, ասել է Իրանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Աբուլֆազլ Զոհրևանդը։

«Նա նշել է, որ երկու պետությունների միջև ռազմավարական համագործակցության երկար սպասված համաձայնագիրը կստորագրվի Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում»,- հայտնում է Tasnim գործակալությունը, որի հետ զրուցել է Զոհրևանդը։
 

 

  • Կիսվել: