շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել Գևորգ Կոստանյանի նկատմամբ և հրաժարվել է համագործակցել ՀՀ իշխանության հետ

Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել Գևորգ Կոստանյանի նկատմամբ և հրաժարվել է համագործակցել ՀՀ իշխանության հետ

Հեղափոխությունից երկուսուկես տարի հետո անհայտ է, թե ովքեր սպանեցին Մարտի մեկի տասը քաղաքացիներին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հրապարակելով Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։

Ըստ փաստաթղթի՝ Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։ Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը անհիմն քաղաքական գործ են սարքել ու այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել։ Նաև նշվում է, որ Մարտի 1-ի գործը քաղաքական է ու պետք չէ Ինտերպոլին խառնել դրան։

«Հիմա ինչ է ստացում, որ, ըստ էության, մեր երկու կարևոր գերատեսչությունները մեզ ստել են, որովհետև՝ նախ կա քաղաքական ակնհայտ հնչերանգ, որը նկատել է Ինտերպոլը ու դադարեցրել մեր երկի հետ համագործակցությունը», - ասաց Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորի խոսքով՝ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ 30 տարվա մեր պատմության մեջ նման բան չի եղել. առաջին անգամ է, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը արձանագրում է, որ Հայաստանում իրականացվում է քաղաքական հետապնդում ու մերժում է իշխանության հետ համագործակցությունը։

Նա նշեց, որ էլի փաստաթղթեր կան, որոնք, ըստ պատեհության, կհրապարակվի։

«Գևորգ Կոստանյանն, որ այսքան ժամանակ ասում էր՝ «մի դրվագ ապացուցեք, հետ եմ գալիս», ստացվում է, որ ինքը ճիշտ էր»,-նշեց Թովմասյանը։

  • Կիսվել: