Intel-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում
Intel կորպորացիան՝ միկրոչիպերի և համակարգչային սարքավորումների խոշորագույն արտադրողներից մեկը, հայտարարել է ռուսական շուկայում իր գործունեությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին։
«Մենք դադարեցրել ենք բիզնես գործունեությունը Ռուսաստանում: Դա հետևել է Ռուսաստանի և Բելառուսի հաճախորդներին մատակարարումները դադարեցնելու մեր նախորդ որոշմանը», ասվում է ընկերության կայքում:
«Intel-ը, ինչպես ողջ համաշխարհային հանրությունը, դատապարտում է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և կոչ է անում շուտափույթ վերականգնել խաղաղությունը», ասվում է ընկերության հայտարարության մեջ։


