կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինքդ քեզ պետք է գնդհակահարեիր. Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին

Ինքդ քեզ պետք է գնդհակահարեիր. Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին

«Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց քարոզչությունը տանում են հետևյալ տրամաբանությամբ: Ասում են՝ այ մենք գալու ենք, իշխանությունը վերցնելու ենք: Մենք ասում ենք՝ ժողովուրդը կորոշի, ոնց որոշի, այդպես էլ իրականությունը տեղի կունենա: Ոմանք ասում են, որ հունիսի 20-ին և դրանից հետո կրելու են, մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու»,-այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Արմավիրի մարզում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, որպեսզի ժողովուրդը երկրի տիրոջ կարգավիճակը չկորցնի և հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին կվերահաստատի իր իշխանությունը:

«Այո՛, պատերազմը մեծ հարված հասցրեց մեզ: Մենք բախվեցինք նրա հետ, որ Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման գնալու ոչ մի տարբերակ չունեինք: 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունները հենց խաղաղությունը վերականգնելու համար են»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց մեղադրում են բազմաթիվ դավադրությունների մեջ, որ Մեղրին են հանձնելու:

«Շատ կոնկրետ ուժեր ուզում են քաղաքացիական պատերազմ հրահրել: Նրանց պետք է չհաջողվի դա և մենք հունիսի 20-ին առնվազն 60 տոկոս քվե ենք ակնկալում»,-ասաց նա:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Վերջին 10 տարվա զենք-զինամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվել քեզնից հետո, բա ինչի չես քեզ գնդակահարում դրա համար, իսկ որ  Մոնտեկառլոների կազինոներում զինվորից գողացած միլիոններն էիր կրվում, քեզ կգնդակահարեիր, թե չէ, գլուխդ պատերին կտայիր թե չէ»:

Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է հարստացնի պետությունը հարկերի տեսքով:

«Դուք հասկանում եք պատերազմի մեջ գտնվող պետության բանակը եղել է բարեգործությունների առարկա: Ասում են՝ զինվորի սննդի վրա ինչո՞ւ եք փող ծախսել, իսկ որ մարդիկ գալիս էին, մտնում էին զորամասեր կոնֆետ էին շպրտում, զինվորները ճանկռելով այդ կոնֆետների հետևից էին վազում, տո դրանից ինքնդ քեզ պետք է գնդակահարեիր այ մերժված ստահակ, դե արի ու մի ասա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: