Ինձ թվում է՝ սա բոլորովին անարժանապատիվ և էժան է. Զախարովան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Ես ուշադրություն դարձրել եմ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարության վրա, որ Հայաստանը պետք է կամ անպայման դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկյայացուցիչ Մարիա Զախարովան:
՛՛Պարզապես հիշում եմ՝ ոչ վաղ անցյալում նույն հայ ներկայիս քաղաքական գործիչները խոսում էին, որ ՀԱՊԿ-ն է լքել Հայաստանը։ Պարզապես ուզում եմ պարզաբանել. ՀԱՊԿ-ն արդեն վերադարձե՞լ է Հայաստան, որ հեռանա։ Կարելի է որքան հնարավոր է ներգրավվել այս բանավոր էկվիլիբրիստիկայի մեջ, բայց ինձ թվում է, որ դա ինչ-որ տեղ բոլորովին անարժանապատիվ և էժան է՛՛,- ասել է նա։