երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ինձ ավելի շատ դուր է եկել նրա աշխատանքը խորհրդարանում․ Ալեն Սիմոնյանը՝ Մակունցի մասին

Ինձ ավելի շատ դուր է եկել նրա աշխատանքը խորհրդարանում․ Ալեն Սիմոնյանը՝ Մակունցի մասին

Նշանակումները լինում են քաղաքական ու դիվանագիտական, այս փուլում իշխանությունները ճիշտ են գտնում, որ կարող է քննարկվել Լիլիթ Մակունցի թեկնածությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Ես վստահ եմ՝ ում թեկնածությունն էլ առաջադրեինք, ինչ-որ բան ասվելու էր: Այն մարդիկ, ովքեր քննարկում են տիկին Մակունցի թեկնածությունը, նրանց մեծ մասը նույնիսկ չեն կարող ասել այսօրվա դեսպանի անուն ազգանունը: Այնպես որ եկեք, չշտապենք, ում էլ բերենք, մի բան ասվելու է»,-հայտարարել է նա:

Հարցին, թե ինչպիսի դեսպան Մակունցը կարող է լինել, Սիմոնյանն ասել է, որ տիկին Մակունցն իրեն ավելի շատ դուր է գալիս որպես ԱԺ խմբակցության ղեկավար. «Ես նրա հետ աշխատել եմ նաև նախարար ժամանակ, սակայն ինձ ավելի շատ դուր է եկել նրա աշխատանքը խորհրդարանում»:

  • Կիսվել: