հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ինչը չկարողացավ անել Ադրբեջանն այս 30 տարվա ընթացքում, իրենց հրամանով դա կատարեց Հայաստանի իշխանությունը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

Ինչը չկարողացավ անել Ադրբեջանն այս 30 տարվա ընթացքում, իրենց հրամանով դա կատարեց Հայաստանի իշխանությունը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

Այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում, մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև այս իշխանությունը կատարում է դրսի պահանջները, կոնկրետ Ալիևի պահանջները, ինչը չկարողացավ անել Ալիևը, չկարողացավ անել Ադրբեջանը այս 30 տարվա ընթացքում, իրենց հրամանով դա կատարեց Հայաստանի իշխանությունը, բայց շուտով մեր հաղթանակից հետո հերոսները կրկին դառնալու են հերոս: Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանավորման մասին։

Հարցազրուցավարի դիտարկմանը, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ Սամվել Կարապետյանը վարչապետ դառնալուց հետո 1 դրամ աշխատավարձ է ստանալու, Կարապետյանը նշել է. «Քանի որ Փաշինյանը հունիսի 7-ից հետո հնարավորություն չի ունենալու պարգևավճարներ ստանալ, ես կառաջարկեմ, որ Վարչաբենդը շարունակի իր գործունեությունը, ես ամեն ամիս 1 դրամ կփոխանցեմ Վարչաբենդին, եթե իրենք ընդունեն, կարող է արդեն շատ փող ունեն»:

Ըստ Կարապետյանի՝ ներկա իշխանությունների համար ավելի լավ է, որ հասարակության մեջ գերակշռեն աղքատները։

«Իշխանավորների գլխի մեջ տոտալ աղքատություն է, որովհետև այս իշխանությունները չեն կարող ընդունել նորմալ ապրող մարդկանց, նրանք կարողանում են կառավարել աղքատ մարդկանց, որ 10,000 դրամ թաշակ բարձրացնելով թելադրեն իրենց ոչ հայրենանվեր խոսույթները»,-նշել է նա։

Կարապետյանը հավելել է, որ Փաշինյանին Ալիևի հետ միասին խաղաղության մրցանակ հանձնելը դրսից կառավարման ձև է։

«Տեսել են վարչապետի թույլ կողմերը, քանի որ նա չի կարող ստանալ ոչ մի մրցանակ երկրի ներսում, հանձնելով այդպիսի մրցանակներ նրանք թելադրում են իրենց պայմանները, դա թաքնված կաշառքի ձև է»,-նշել է նա։

  • Կիսվել: