Ինչու է հայկական կողմը Ակնայի ականապատման քարտեզը տվել միայն գերիների շատ փոքր մասին վերադարձնելու համար․ Ա․ Մելիքյան
Արցախի ԱԳՆ նախկին նախարար Արման Մելիքյանն անդրադարձել է հայ գերիների վերադարձի դիմաց Ակնայի ականապատ քարտեղների տրամադրման նպատակահարմարությանը։ Մասնավորապես, Մելիքյանը հարց է բարձրացնում, թե չու է հայկական կողմը Ակնայի ականապատման քարտեզը միայն տվել է գերիների շատ փոքր մասին վերադարձնելու համար։
«Եթե գերիներին վերադարձնելու գին է որոշվել ականապատ տարածքների քարտեզների հանձնումն, ապա հասկանալի չէ, թե ինչու է հայկական կողմը Ակնայի ականապատման քարտեզը միայն տվել է գերիների շատ փոքր մասին վերադարձնելու համար, թեև, տեսականորեն, կարող էր հակառակորդին տալ ավելի շատ քարտեզներ ու ազատել բոլոր մեր գերիներին ու պատանդներին:
Այս կերպ տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Երևանն ինքը շահագրգռված չի եղել բոլոր ռազմագերիներին վերադարձնելու խնդրի լուծմամբ, քանի որ ունենալով այդ հնարավորությունը՝ չի օգտվել դրանից մինչև ընտրությունների ավարտը: Սա հատուկ պարզաբանում պահանջող հարց է»,- գրել է նա: