չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ինչքան մանրամասն ենք խոսում այս  թեմայի մասին, այնքան խնդրի լուծումն ուշանում է․ Փաշինյանը՝ գերիների խնդրի մասին

Ինչքան մանրամասն ենք խոսում այս  թեմայի մասին, այնքան խնդրի լուծումն ուշանում է․ Փաշինյանը՝ գերիների խնդրի մասին

ես այս ընթացքում համոզվել եմ մի բանում, որ մենք ինչքան մանրամասն ենք խոսում այս  թեմայի մասին, այնքան խնդրի լուծումն ուշանում է: Այս մասին Ազատավանում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գերիների խնդրին։

«Ես անձամբ ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ ճանապարհներին այդ թեմայով աշխատում եմ: Այս ընթացքում գնում են տարբեր խոսակցություններ, բանակցություններ, տարբեր նյուանսներ են քննարկվում: Ես որևէ կասկած չունեմ, որ մենք այդ խնդիրը լուծելու ենք: Չեմ թաքցնում, որ փորձ է արվում այդ խնդիրը մեր ներքին հարցերի վրա ազդեցություն ունենալու համար օգտագործել: Պետք չի դա ժխտել: Բայց մի բանում պետք է համոզված լինեք, որ արվում է առավելագույնը, և կլինեն կոնկրետ արդյունքներ: Դա ժամանակի հարց է»,- նշել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է՝ համապատասխան մարմիններին հանձնարարել է՝ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն իր առաջարկը, որ իր որդին՝ Աշոտ Փաշինյանը, պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի դիմաց:

  • Կիսվել: