ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու. Նիկոլ Փաշինյան

Հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու. Նիկոլ Փաշինյան

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լավ լուր ունի կապված գերիներին մասին:

«Համապատասխան մարմիններին հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն մեր առաջարկը, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա միակ պայմանը, ուղղությունը չէ, և հուսահատ քայլ չէ գերիների խնդիրը լուծելու համար:

«Այս ընթացքում շատ-շատ ինտենսիվ աշխատանք է արվում, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա ասաց, որ առաջարկել են՝ երկու կողմերը հայելային ճանապարհով հետ քաշեն զորքերը և սահմանի երկայնքով կանգնեն ռուս սահմանապահները և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավմամբ կսկսեն սահմանագծի ճշգրտման աշխատանքները Սոթք-Խոզնավար հատվածում:

Հիշեցնենք՝ Հունիսի 7–ին Արմավիրի մարզում նախընտրական քարոզչության ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գերիների խնդրին, հայտարարել էր, որ «գերիների հարցն այսօր ուզում են օգտագործել մեր պետության ու ժողովրդի դեմ ՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար»:

Այնուհետեւ նա նշել է, որ գերիները «կներեն մեզ, եթե Ադրբեջանում մնան եւս մեկ-երկու ամիս, բայցհաստատ չեն ների, եթե նրանց ազատ արձակելու համար մենք զիջենք մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը»: Այս հայտարարությունն արժանացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ քննադատությանը, որը, մասնավորապես, Փաշինյանին առաջարկել է իր որդուն փոխանակել 20-25 գերիների հետ։

Ի պատասխան վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն իրավունք չունի նման կոչերով հանդես գալ, բայց ինքը պատրաստ է իր որդուն փոխանակել գերիների հետ ՝ Սարգսյանին և երկրորդ նախագահ Քոչարյանին առաջարկելով Ադրբեջանի ղեկավարի հետ բանակցություններ սկսել այդ թեմայով։

Ինքը ՝ Աշոտ Փաշինյանը, պատրաստակամություն է հայտնել մեկնել Բաքու ՝ հայ գերիների վերադարձի դիմաց։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: