կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ․ ՌԴ ԱԳՆ

Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ․ ՌԴ ԱԳՆ

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել՝ հայտարարելով, որ նման հարցերը պետք է ուղղել ՀԱՊԿ-ին։

«Մենք ցավում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են թույլ տալ հրապարակային անհիմն քննադատություն ՀԱՊԿ-ի հասցեին՝ չնայած այն հանգամանքին, որ կազմակերպության քարտուղարության ղեկավարությունը հրապարակայնորեն հաստատել է հանրապետության նկատմամբ ՀԱՊԿ-ի բոլոր պարտավորությունների պահպանումը՝ օրենքով սահմանված նպատակներին և սկզբունքներին համապատասխան:

30 տարվա ընթացքում, ինչպես մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, կազմակերպությունն արդեն ապացուցել է իր անկախությունը, արդյունավետությունը, ինչպես նաև այն, որ մեծ պահանջարկ ունի Հարավային Կովկասում, և որ ՀԱՊԿ-ը լիովին հաշվի է առնում ազգային ինքնիշխանության գործոնն ու չի ճնշում այն։

«Ոչ ոք կասկածի տակ չի առնում, որ ՀԱՊԿ պատասխանտվության գոտու մեջ է մտնում Հայաստանի տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի պարագայում, ինչպես հասկանում ենք, և՛ Բաքվում, և՛ Երևանում համաձայնել են առաջնորդվել Ալմա Աթիի հռչակագրով: ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել մի շարք բնակավայրեր Ադրբեջանին փոխանցել, թե՞ այստեղ էլ է ՀԱՊԿ-ը մեղավոր», - ասել է Զախարովան:

  • Կիսվել: