շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինչո՞ւ եք կռվում այդ լեռներում, ուր անգամ այծերը չեն գնում. Լուկաշենկոն՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին

Ինչո՞ւ եք կռվում այդ լեռներում, ուր անգամ այծերը չեն գնում. Լուկաշենկոն՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին

Բելառուսը եւ ես՝ որպես նախագահ, կաջակցենք Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի համաձայնեցված որոշմանը։ Այս մասին ajso8 ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանա հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցերին՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի հետ։

Նա նշել է. ՛՛Եթե դուք միասնական կարծիքի հանգեք, ես առանց մտածելու կաջակցեմ այդ միասնական կարծիքին՛՛:

Խոսելով շարունակվող հակամարտության մասին՝ նա հայտնել է իր անձնական կարծիքը՝ ասելով. ՛՛Կներեք, եթե միգուցե ես դա այդպես չեմ տեսնում գործողությունների այս թատրոնից շատ կիլոմետրեր հեռվից, բայց սա իմ տպավորությունն է այն մասին, թե ինչ է տեղի ունենում այնտեղ՝ այդ սահմաններին: Ես արդեն մի անգամ ընկերաբար ասել եմ՝ տղե՛րք, ինչի՞ համար եք կռվում։ Ինչի՞ համար եք կռվում այս երկու հազար մետր բարձրությամբ սարերում։ Երեք հարյուր մարդու եք զոհ տվել։ Երեք հարյուր մարդ է մահացել այնտեղ, որտեղ մարդիկ չեն ապրում, ուր նույնիսկ այծերը չեն գնում: Ինչո՞ւ եք կռվում, նստեք երկուսով եւ պայմանավորվեք։ Եվ թող Ռուսաստանը սրբացնի այդ պայմանագիրը...՛՛:

Լուկաշենկոն շարունակել է. ՛՛Բայց չէ որ դուք չեք ուզում։ Հասկանու՞մ եք, այստեղ ինչ-որ խաղ կա։ Այս խաղը չի կարող գոյություն ունենալ, քանի որ պատերազմի ու խաղաղության հարց է լուծվում՛՛:

  • Կիսվել: