Ինչո՞ւ է Մայր Աթոռը 2018-ից հետո սկսել հանդես գալ քաղաքական հայտարարություններով. իմքայլական պատգամավոր
ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհանիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է պատկան կառույցներին ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հորդորին՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ:
՛՛Իսկ ինչո՞ւ Մայր Աթոռը իր խորը մտահոգությունը չարտահայտեց Հայաստան դաշինքի 20-րդ համար Չարչյանի կողմից աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու և սպառնալիքներ հնչեցնելու առիթով։
Իսկ ինչու՞ է եկեղեցին քաղաքական ու իրավական սիրողական բնույթի գնահատականներ հնչեցնում ընտրական հանցագործության մեջ կասկածվող անձի մասին ու իրավապահների գործողությունները որակում` որպես հալածանք։
Իսկ ինչո՞ւ Մայր Աթոռը չէր արտահայտում իր խորը մտահոգությունները մինչև 2018 թվականը քաղաքական բոլոր հալածանքների, քաղբանտարկյալների մասին, որոնք, ի դեպ, նույնպես ունեին անչափահաս երեխաներ խնամքի տակ, որոնք, ի դեպ, նույնպես ունեին առողջական խնդիրներ և անգամ մահանում էին կալանավայրերում։
Իսկ ինչո՞ւ է Մայր Աթոռը, առահասարակ, 2018-ից հետո սկսել հանդես գալ քաղաքական հայտարարություններով ու գնահատականներով։
Այս հարցերի պատասխաններն են առաջին հերթին մտահոգում Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներիս՛՛,-գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայր Աթոռը հորդորել էր ազատ արձակել Արմեն Չարչյանին: