կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ինչո՞ւ Բագրատ Սրբազանը դեռ չի հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ․ մանրամասնում է  Սրբազանը

Ինչո՞ւ Բագրատ Սրբազանը դեռ չի հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ․ մանրամասնում է Սրբազանը

Մեր երկրում գոյություն ունեն քաղաքական ուժեր, ներառյալ նախկին նախագահները, մենք առաջին իսկ պահից ասել ենք, որ սա բոլորի շարժումն է, ոչ ընդդիմության, ոչ որեւէ կուսակցության, եւ սա նաեւ չակընկալիքների պայքար է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպումը չի նշանակում, որ իրենց շարժման թիկունքում հենց նախկին նախագահներն են կանգնած:

«Մենք այդ սկզբունքը պահել ենք, եթե տեսնում եք՝ շարժման մեջ տարբեր գաղափարական կողմնորոշման, երբեմն հակադրությունների մեջ գտնվող ուժեր կան: Ինչպես ես շարժման ժամանակ հանդիպել եմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, այնպես էլ մեր համակարգող խորհրդի հետ համախորհուրդ, պայքարի այս ընթացքը շարունակելու համար որոշել ենք քաղաքական դաշտի բոլոր գործողների հետ հանդիպել:

Աջակցության կամ չաջակցության հարց չկա: Առաջին իսկ օրից ես ասել եմ, որ եթե նույնիսկ ես մենակ լինեմ, այս պայքարը պետք է շարունակվի: Սա ինձ համար նաեւ իմ կենսագրության մասին է»:

Հարցին՝ նախկին նախագահներն իր հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ աջակցո՞ւմ են շարժմանը, նա արձագանքեց. «Քանի որ հանդիպումը փակ է եղել, ես իրավասու չեմ մանրամասների մասին խոսելու»:

Ինչ վերաբերում է առաջին նախագահի հետ չհանդիպելուն, Սրբազանն ասաց. «Երբ իրենք կարձագանքեն... Ես խոսել եմ եւ Լեւոն Զուրաբյանի հետ, եւ նախագահի գրասենյակի ղեկավարի հետ: Անձնական հարաբերությունները շատ նորմալ են: ՀԱԿ-ի տղաների հետ հանդիպել ենք, տարբեր մոտեցումներ են եղել, որոշ հարցերի շուրջ համաձայնել ենք, որոշների հետ չենք համաձայնել: Հարգելի պատճառներ կան»:

  • Կիսվել: