երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչ-որ մի տեղ պիտի կանգնի այդ նահանջը, թող Ոսկեպարում կանգնի. Աջապահյան

Ինչ-որ մի տեղ պիտի կանգնի այդ նահանջը, թող Ոսկեպարում կանգնի. Աջապահյան

Տավուշի  մարզի սահմանագծին գտնվող, 7-րդ դարի կառույց Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում ՀԱԵ Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդներ Բագրատ  արքեպիսկոպոս Գալստանյանը և  Միքայել  արքեպիսկոպոս Աջապահյանը պատարագ են մատուցել։

Սուրբ Աստծավածածին եկեղեցում երեկոյան ժամերգությունից հետո Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր խոսքն է հղել ներկաներին.

«Մի՞թե այս քարերն ավելի հայրենասեր են, քան մենք...Մի՞թե այս անշունչ առարկան կարող է ավելի հայրենասեր լինենք, քան մենք, որ շնչավոր ենք, ապրում եք, օգտվում են այս երկրի բարիքներից, որի վրա քայլում են։ Երբեմն մի անշունչ քարի չափ չկանք։ 

7-րդ դարից կանգնած այս քարերն աղաղակում են՝ ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ Է։ Նույնը Գանձասարի, Ամարասի, Շուշիի եկեղեցու քարերը, մյուս կողմում՝ Աղթամարը, Մշո Սուրբ Կարապետը, Անիի քարերը... Մինչև լուսաբաց կարող ենք թվարկել։ 

Մենք շնչավոր ենք ու պետք է տեր կանգնենք  այդ քարերին ու ասենք՝ անշունչ քար, դու իրավացի ես՝ սա Հայաստանն է։ Քարերին թողնում ենք մենակ ու մեր բախտը փնտրում ենք ուրիշ տեղերում, ուրիշ անկյուններում։

Երբ մեղադրում են եկեղեցուն, թե ի՞նչ է արել եկեղեցին, ես ասում եմ՝ եկեղեցին այնքան է արել, որ Եկեղեցիներով գծել է մեր հայրենիքի սահմանները։ Եթե այդքանը միայն արած լիներ, լրիվ բավարար էր։

Թողնենք, որ գիր-գրականություն է ստեղծել, ճարտարապետություն է տվել, մշակույթ է ստեղծել․․․ Գրիգոր Նարեկացին․․․ էդ բոլորը թողնենք, մոռանանք, համարենք, որ միայն եկեղեցիներ է կառուցել։ Եթե միայն եկեղեցիներ կառուցած լիներ, էլի բավարար էր, որպեսզի մենք այդ եկեղեցու առջև խոնարհվեինք, որովհետև այդ եկեղեցիներով գծվել են մեր սահմանները։

Ի՞նչ էր մեզ պետք՝ իբրև ազգ․ տեր կանգնել էդ սահմաններին, այդ քարերին։

Հասել է այն սահմանը, որ էլ տեղ չկա, ուղղակի տեղ չկա։ Մենք ծիծաղի, ծաղրի առարկա ենք դարձել։ Մենք 90-ականներից հետո, երբ դրսում ման էինք գալիս, հպարտ ման էինք գալիս, իբրև հաղթած ժողովուրդ, այսօր դուրս ենք գալիս Հայաստանից, աշխատում ենք, որ մարդ մեզ չնկատի։ Գլխիկոր ենք։

Ինչ-որ մի տեղ պետք է կանգնի այդ նահանջը։ Ոսկեպարում թող կագնի մեր նահանջը։ Նահանջը կանգնեցնողերը մենք պետք է լինենք, մենք՝ բոլորս, հայերս»։

Միքայել Սրբազանի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում։

  • Կիսվել: