երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ինչ հաճելի է վերադառնալ Երևան. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի գրառումը

Ինչ հաճելի է վերադառնալ Երևան. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի գրառումը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստան իր այցին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինչ հաճելի է վերադառնալ Երևան: Անհրաժեշտ է ամրապնդել ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները, ապահովել խաղաղությունը տարածաշրջանում և աջակցել հայ ժողովրդի ազատության, կայունության և ժողովրավարության ձգտումներին՛՛:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ քննարկել է միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:

 

 

  • Կիսվել: