շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
 Ինչ է ՌԴ-ն ակնկալում բոլոր արտաքին ուժերից, որոնք ցանկանում են միանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ինչ է ՌԴ-ն ակնկալում բոլոր արտաքին ուժերից, որոնք ցանկանում են միանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՌԴ ԱԳՆ-ն ուրբաթ հրապարակել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում ստացված լրատվամիջոցների հարցերին գրավոր պատասխանները, որոնցում անդրադարձ է ավել նաև Հարավային Կովկասին:

Հարցին առ այն, թե ինչպես է Լավրովը տեսնում Հարավային Կովկասի ապագան, որտեղ արտաքին խաղացողները չափազանց ակտիվ են, տրվել է հետևյալ պատասխանը.«Կողմ ենք նրան, որ բոլորը, ովքեր ցանկանում են միանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովմանը, գործեն ոչ թե զրոյական գումարով խաղի սկզբունքով, այլ ելնեն կողմերի շահերից և հաշվի առնեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները»:

  • Կիսվել: