կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ես կոնկրետ ժամկետներ չեմ առաջարկում արտահերթ խորհրադարանական ընտրությունների․ Նիկոլ Փաշինյան

Ես կոնկրետ ժամկետներ չեմ առաջարկում արտահերթ խորհրադարանական ընտրությունների․ Նիկոլ Փաշինյան

«Արտահերթ ընտրությունների մասին ես մի քանի անգամ խոսել եմ, այդ թվում՝ խորհրդարանի ամբիոնից։ Իհարկե, խոսել եմ հարցադրման ձևով, որը եղել է հետևյալը՝ իսկ ինչո՞ւ այն ուժերը, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը, չեն պահանջում արտահերթ ընտրություններ, որովհետև, ի վերջո, իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը և ժողովրդի կամարտահայտությունը ի ցույց դնելու ձևերից մեկը խորհրդարանական ընտրություններն են այն պարագայում, երբ ակնհայտ է, որ հրապարակում ժողովրդի կամարտահայտություն հնարավոր չի լինում ի ցույց դնել այն պայմաններում, երբ ընդդիմությունը վայելում է ըստ էության, հսկայական ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ռեսուրսներ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում։

Խոսելով ճանապարհային քարտեզի մասին՝ Փաշինյանն ասաց․
 

«Այո, ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ, իմ առաջարկի մեջ ես կոնկրետ ժամկետներ չեմ առաջարկում արտահերթ խորհրադարանական ընտրությունների, և մյուս կողմից էլ կարող եմ հույս ունենալ, որ ճանապարհային քարտեզում նշված հարցերի առաջին շերտն առնվազն կարող է ավելի արագ լուծվել, քան ի սկզբանե նախանշում էինք»։

 

Իսկ ընդդիմության հետ կոնսուլտացիաների հետ կապված վարչապետն ասաց, որ իր առաջարկն առաջին հերթին խորհրդարանական ուժերի հետ խորհրդակցություններին է վերաբերում․

«Որվհետև այսօրվա մեր օրենսդրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միայն մի մեխանիզմ կա․ այդ մեխանիզմը հետևյալն է՝ վարչապետը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և սրա համար պետք է համաձայնություն ձեռք բերել խորհրդարանական ուժերի հետ։ Կա նաև այլ տարբերակ, երբ Սահմանադրության մեջ փոփոխություններ ենք իրականացնում, և Խորհրդարանը ստանում է ինքնալուծարման և արտահերթ խորհրդրանական ընտրություններ նշանակելու լիազորություն։ Ինչո՞ւ եմ խորհրդակցությունների հրավեր անում․ մի պարզ պատճառով՝ կարևոր է, որ այդ որոշումը լինի ոչ թե կառավարության կամ խորհրդարանական մեծամասնության միանձնյա որոշմամբ, այլ դրա շուրջ որոշակի ըմբռնում ձեռք բերվի»։

  • Կիսվել: