ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով․ ԱԳՆ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով․ ԱԳՆ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
 
Դեսպանության թեժ գծի զանգերը որոշակիորեն նվազել են. դրանք հիմնականում վերաբերում են ԻԻՀ-ՀՀ սահմանի անցանելիությանը և Իրանում գտնվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հարցմանը:
 
Այս պահի դրությամբ ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն:

  • Կիսվել: