չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ի՞նչ եք առաջարկում, այն, ինչը մերը չի, ոչ մի օրենքի հիմնավորում չունենք, չզիջե՞նք․ ՔՊ-ական պատգամավոր

Ի՞նչ եք առաջարկում, այն, ինչը մերը չի, ոչ մի օրենքի հիմնավորում չունենք, չզիջե՞նք․ ՔՊ-ական պատգամավոր

Այն, որ այդ տարածքները Ադրբեջանին զիջելը խնդիրներ առաջացնում է, այդ մասին նշել է նաեւ վարչապետը Ոսկեպարցիների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:

«Այո, խնդիրներ առաջացնում է, բայց մենք գտնում ենք, որ դա պետք է անել: Տավուշից ոչ մի բնակավայր չի հանձնվում: Դրանք Տավուշի մարզում չեն: Տավուշի մարզն ունի 4 խոշորացված համայնք, ոչ մի խոշորացված համայնքի վարչական տարածքների մասին չենք խոսում: Դրանք Տավուշի մարզում չեն: Այստեղ խոսքը պատմական տարածքների մասին չէ, այլ այն մասին է, թե Հայաստանն ինչ տարածքով է ճանաչվել ՄԱԿ-ի կողմից, ինչ քարտեզով, քանի քառակուսի կմ-ով»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այդ զիջումից հետո հայկական հարակից գյուղերը հայտնվում են Ադրբեջանի թիրախում, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Ի՞նչ եք առաջարկում, այն, ինչը մերը չի, ոչ մի օրենքի հիմնավորում չունենք, չզիջե՞նք: Մենք փորձում ենք փոխանակում անել, բայց այստեղ խնդիրներ են դրված, որ սահմանազատման հանձնաժողովի տիրույթում է, այդ հանձնաժողովները ինտենսիվ աշխատում են, փորձում ենք խնդիրը լուծել բանակցությունների միջոցով»:

 

  • Կիսվել: