շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը

Ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը

Armtimes.am կայքը, որը պատկանում է ՀՀ վարչապետի ընտանիքին, հղում անելով իր «հավաստի աղբյուրներին», հայտնել է, թե այս պահին ինչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից։

Ըստ կայքի աղբյուրի, Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ`

ԼՂ պաշտպանության բանակի լուծարում,

ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով,

Միջանցք Հայաստանի տարածքով,

Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը),

Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով։

Կայքը նշում է, որ պետք է հաշվի առնել, որ վերը նշված հարցերը թվարկված են՝ ըստ սադրիչ գործողությունների հնարավորության, թե որքանով դրանք կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար:

«Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է հասցեագրել այս հարցերը: Հասցեագրել՝ տվյալ դեպքում նշանակում է կա՛մ բավարարել պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ:

Այս հրապարակումը կարելի է համարել նաև պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե իրենք չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին:

Հաջորդիվ կանդրադառնանք հարցին, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն»։

  • Կիսվել: