ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը պատասխանել է Արման Բաբաջանյանին
Երեք օր է անպատասխանատու հայտարարություններով հայտնի ԱԺ պատգամավորը հանգիստ չունի: 354 ձայն ստացած այս պարոնը, ԱԺ պատգամավորի իր պարտականությունները մի կողմ թողած, պարբերաբար հրապարակումներ է կատարում, հարցազրույցներ տալիս`շարունակելով զրպարտությունները և պնդելով, որ ներողություն չի խնդրելու ՀՅԴ-ից: Այս մասին գրել էՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այդպիսի ջղաձգումներն իհարկե հասկանալի են.
Պատգամավորի տրամաբանությունը պարզ էր ի սկզբանե. հույս ունենալով, որ ՀՅԴ-ն, զբաղված լինելով իր առօրյա բազմաբնույթ գործերով և հավատարիմ մնալով որևէ արժեք չներկայացնող և կշիռ չունեցող մեկին չանդրադառնալու քաղաքականությանը, այս անգամ ևս զերծ կմնար արձագանքելուց` վստահ լինելով , որ ժամանակն ամեն բան իր տեղը կդնի:
Սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան, և սեփական խոսքերի համար պատասխան տալու անխուսափելիությունը խուճապ է առաջացնում պատգամավորի մոտ, չէ որ նա դատարանում պետք է ապացուցի մի բան, որն անգամ չկարողացան անել տեր֊պետրոսյանական դատարանները: Տեղին է հիշեցնել, որ Դաշնակցությանը երբեք չի առաջադրվել ահաբեկչություն կազմակերպելու/ ահաբեկչությանը աջակցելու մեղադրանք:
Հետևաբար -Ներողություն խնդրելու ես, և ոչ միայն դու…
-Շատ մեծ է գայթակղությունը իրերն իրենց անունով կոչելու …ոչինչ դրա ժամանակն էլ կգա…
-Մնացածը հերթով ,կարգով…
-Իսկ իմ Դաշնակցական ընկերներին համբերություն…»:
Հիշեցնենք, որ այ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը և ՀՅԴ 11 անդամներ դատի են տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին և պահանում են, որ նա վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրի և փոխհատուցի զրպարտության համար։
Արման Բաբաջանյանն էլ իր հերթին, անդրադառնալով հայցին, գրել էր․ «Իմ ելույթում, անդրադառնալով Հայաստանի իշխանությունների դեմ պարտիզանական գործողություններ սկսելու մասին ՀՅԴ-ի շրջաբերականին, հիշեցրել էի այդ կուսակցության ահաբեկչական անցյալը ու դրա կարկառուն առաջնորդների քրեական կենսագրությունը՝ սկսած ահաբեկչական գործողություններից մինչև թմրանյութերի շրջանառություն ու առևտուր,–գրել էր նա և հավելել,- բայց իհարկե կհանդիպենք դատարանում․․․»