«Հույս ունեմ, որ ռուս պաշտոնյաները բարձրագույն մակարդակում հետևություններ կանեն». Խանդանյանը՝ Զախարովայի հայտարարությունների մասին
«Հույս ունեմ, որ ռուս պաշտոնյաները բարձր և բարձրագույն մակարդակում հետևություններ կանեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, խոսելով Հայաստանի և ՌԴ պաշտոնյաների՝ վերջին շրջանում հաճախակի դարձած վեճերի մասին, նշել է. «Չեմ կարծում, թե վիրավորանքները երկկողմանի են։ Ես կարծում եմ՝ մարդիկ, որ պատասխանատու են դիվանագիտական աշխատանքի համար և պետք է պատշաճ դիվանագիտական լեքսիկոն ցուցաբերեն իրենց գործունեությունն իրականացնելիս, չեն կարողացել դա անել, և չեմ կարծում՝ փոխադարձ վիրավորանքներ են հնչում»։
Նա անթույլատրելի է համարել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի բառապաշարը ՀՀ պաշտոնյաների մասին. «Հույս ունեմ, որ ռուս պաշտոնյաները բարձր և բարձրագույն մակարդակում հետևություններ կանեն, քայլեր կձեռնարկեն, որ ավելի ցածր մակարդակում հնչող խոսույթը ՀՀ հետ կապված պատշաճ լինի»։