ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հուսով են՝ ՀՀ կառավարությունը կարձագանքի Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի շուրջ բանակցություններ սկսելու մեր նախաձեռնությանը». «Արևմտյան Ադրբեջանի համայնք»

«Հուսով են՝ ՀՀ կառավարությունը կարձագանքի Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի շուրջ բանակցություններ սկսելու մեր նախաձեռնությանը». «Արևմտյան Ադրբեջանի համայնք»

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլին հայտարարություն է տարածել, որում կրկնել է Հայաստանի իշխանություններին ուղղված պահանջը՝ ապահովել «ադրբեջանցիների անվտանգ վերադարձը»։

Ողջունելով «Ղարաբաղի հայերին» ուղղված՝ Ադրբեջանի կառավարության հրավերը՝ համայնքում  հայտարարել են, որ «տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ճանապարհն անցնում է երկխոսության, հաշտեցման եւ վերաինտեգրման միջով»։

«Նույն սկզբունքով մենք հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունը կարձագանքի Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի շուրջ բանակցություններ սկսելու մեր նախաձեռնությանը։

Որպես արեւմտյան Ադրբեջանի համայնք՝ օրեր առաջ մենք նաեւ նամակ ենք հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով Հայաստանի կառավարությանը երկխոսություն սկսել մեզ հետ՝ մեր տներ անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի մեր իրավունքն ապահովելու համար։ Ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կարձագանքի մեր նամակին եւ առաջարկներ կանի բանակցություններ սկսելու համար»,- ասել է Ազիզ Ալեքբերլին։

  • Կիսվել: