չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հուսով եմ՝ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման աշխատանքը օգուտ կբերի նաեւ մեր երկկողմ հարաբերություններին. Պուտինը՝ Ալիևին

Հուսով եմ՝ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման աշխատանքը օգուտ կբերի նաեւ մեր երկկողմ հարաբերություններին. Պուտինը՝ Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհունակություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Ղարաբաղում հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունը: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից:

ՌԴ նախագահը Ալիեւի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, ասել է. ՛՛Ես ուզում եմ գոհունակություն հայտնել, որ մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց դադարեցնել ռազմական գործողությունները, արյունահեղությունը, եւ, ինչպես մենք խոսեցինք այսօրվա աշխատանքի արդյունքների մասին, խաղաղապահ առաքելությունը կատարում է իր գործառույթը, եւ իրավիճակը, ընդհանուր առմամբ աստիճանաբար, վերադառնում է բնականոն հունին՛՛

՛՛Այն փաստը, որ այսօր մենք ստորագրեցինք համատեղ հայտարարություն, որը հիմնված է իրավիճակը երկարաժամկետ լուծելու ցանկության վրա, իմ կարծիքով, չափազանց կարեւոր է՛՛,-հավելել է նա:

Ըստ Պուտինի՝ այսօր Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները շատ հաջող են զարգանում, դա վերաբերում է առաջին հերթին տնտեսական բաղադրիչին: ՛՛Մենք ունենք համատեղ աշխատանքի շատ ուղղություններ եւ շատ համընկնող հետաքրքրություններ այս ոլորտում՝ տնտեսաության ոլորտում։

Հուսով եմ, որ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման աշխատանքը օգուտ կբերի, ինչպես ես ասացի, նաեւ մեր երկկողմ հարաբերություններին։

Ես ելնում եմ նրանից, որ այս կարգավորումը թույլ կտա մեզ էլ ավելի սերտ կառուցել մեր հարաբերությունները, էլ ավելի համակարգված հիմքերի վրա՝ ոչ միայն տնտեսության, այլ նաեւ հումանիտար ոլորտում՛՛,-նշել է Ռուսաստանի նախագահը:

 

  • Կիսվել: