շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Հունիսին հանրապետության գրեթե բոլոր շրջաններում շատ ուժեղ երաշտ է եղել

Հունիսին հանրապետության գրեթե բոլոր շրջաններում շատ ուժեղ երաշտ է եղել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է երաշտային պայմանների վերլուծություն:

2021 թվականին Արարատյան դաշտում և Մեղրիում ուժեղ (2-րդ կարգի) և շատ ուժեղ (1-ին կարգի) երաշտը սկսվել է ապրիլի երկրորդ տասնօրյակից, իսկ նախալեռնային և լեռնային առանձին շրջաններում (Ուրցաձոր, Աշտարակ, Եղվարդ, Թալին, Շորժա և այլն) ուժեղ (2-րդ կարգի) և շատ ուժեղ (1-ին կարգի) երաշտը` ապրիլի երրորդ տասնօրյակից։

Հարավային և հյուսիսային նախալեռնային շրջաններում դիտվել է միջին (3-րդ կարգի) և թույլ (4-րդ կարգի) երաշտ։ Լեռնային շրջաններում թույլ երաշտ է արձանագրվել մայիսի երրորդ տասնօրյակում։

Բարձր լեռնային շրջաններում երաշտ չի եղել։ Հունիս ամսին հանրապետության գրեթե բոլոր շրջաններում եղել է շատ ուժեղ (1-ին կարգի) երաշտ, բացառությամբ մի քանի կայանների, որտեղ շատ ուժեղ (1-ին կարգի) և ուժեղ (2-րդ կարգի) երաշտը սկսվել է հունիսի վերջին տասնօրյակին։

Լեռնային և բարձր լեռնային շրջանների մի քանի կայաններում (Ճամբարակ, Գյումրի, Ամասիա, Ծաղկահովիտ, Սեմյանովկա) հունիսի առաջին և երկրորդ տասնօրյակին դիտվել են թույլ (4-րդ կարգի) և միջին (3-րդ կարգի) երաշտային պայմաններ։

  • Կիսվել: