Հունիսի 7-ին Սյունիքում կկայանա «Հայաստան» դաշինքի նախընտրական հանդիպումը
Հունիսի 7-ին` ժամը 11։00-ին, Քաջարանում կկայանա «Հայաստան» դաշինքի նախընտրական հանդիպումը ժողովրդի հետ։ Ներկա կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Բոլորիդ հրավիրում ենք Լեռնագործների 18 հասցեի հարևանությամբ Ֆրունզ Պետրոսյանի հրապարակ։ Ժամը 12;30-ին կլինի հանդիպում Լեռնաձոր գյուղում։
Այս մասին հայտնել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։