Հունիսի 7-ից 11 օր հետո հարևան երկիրը մեծ ֆորում է նախատեսում «ադրբեջանցիների վերադարձի» մասին, որը կայանալու է Մեղրիին ամենամոտ ադրբեջանական բնակավայրում՝ Օրդուբադում. Նարեկ Կարապետյան
Հունիսի 7–ից 11 օր հետո հարևան երկիրը մեծ ֆորում է նախատեսում «ադրբեջանցիների վերադարձի» մասին, որը կայանալու է Մեղրիին ամենամոտ ադրբեջանական բնակավայրում՝ Օրդուբադում. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակում առաջին տեղը զբաղեցնող Կարապետյանը ասուլիսի ժամանակ ներկայացրեց իրենց հասանելի դարձած փաստաթղթի բովանդակությունը. ադրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» և ինչ իրավունքներ են ունենալու։
Ամեն ինչ սկսվեց Ադրբեջանի նախագահի հայտարարություններից՝ գիտությունների ակադեմիայի հետ հանդիպման ժամանակ, ըստ որի՝ խաղաղությունից հետո «մենք պետք է վերադառնանք այնտեղ»։ Դրանից հետո սկսվեց կրոնական առաջնորդների հայտարարությունները, Փաշազադեի տեղակալի հայտարարությունը՝ մզկիթների վերականգնման հետ կապված։ Իսկ դրանից հետո մասսայական սկսեցին միջոցառումներ, անցյալ տարի անգամ Բրյուսելում է համագումար անցկացվել։ Այս պահին Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, մենք տեսնում ենք, որ շեղվել է այս ուղղությամբ»:


