չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հուլիսյան գործողությունների դադարից հետո սահմանին կրակոցները կրկնակի ավելացել են․ Տոնոյան

Հուլիսյան գործողությունների դադարից հետո սահմանին կրակոցները կրկնակի ավելացել են․ Տոնոյան

ԱԺ-ում ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի ելույթի ընթացքում իմքայլայան պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ հասկանում է թեմայի կարևորությունը և հանրային արտահայտվելու սահմանափակումները, այդուամենայնիվ, փորձեց ճշտել՝ կա՞ լարվածության աճ հուլիսյան դեպքերից հետո, թե՞, քանի որ առաջիկայում նախատեսված է ԱԳ նախարարների հանդիպում, իրավիճակը սահմանին գնում է թուլացման:

«Հուլիսյան գործողությունների համեմատաբար, այսպես ասած, դադարից հետո տվյալ ուղղության վրա հրադադարի խախտումները համարյա թե կրկնակի ավելացել են: Հույս ունենք, որ որոշակի և մեր ԶՈՒ-ի համապատասխան գործողությունների արդյունքում դադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին:

Ավելի չեմ կարող ասել: Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»,-ասաց Տոնոյանը:

  • Կիսվել: