չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Հուլիսի վերջին կպատասխանենք»․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի` մանդատ վերցնելու մասին

«Հուլիսի վերջին կպատասխանենք»․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի` մանդատ վերցնելու մասին

Պատգամավորն անձեռնմխելի է, պատգամավորի կարգավիճակ ունեցողն անձեռնմխելի է։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Պատգամավորն անձեռնմխելի է քրեական հետապնդումից առաջ, քրեական հետապնդման շարունակությունն ու դրա իրականացումը, բնականաբար, ևս հատվում է ու բախվում է անձեռնմխելիության ինստիտուտի հետ», - ասել է նա և հավելել, որ այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը ընտրված պատգամավորի թեկնածու է, և նա պատգամավորի թեկնածուն գրեթե նույնական ռեժիմն ունի պաշտպանվածության, ինչ ընտրված պատգամավորը։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կվերցնի՞ պատգամավորական մանդատը, Արամ Վարդևանյանը պատասխանել է. «Պահպանե՛ք այդ հարցը, հուլիսի վերջին մեծ սիրով կպատասխանենք»։

  • Կիսվել: