շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար

Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար

Տավուշի մարզի Կիրանց համայնքի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հրաժարական չի տալու։ Քիչ առաջ նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նա գյուղապետարանի մոտ հավաքված քաղաքացիներին ասել է, թե ուզում է հրաժարական տալ։ Պատճառն այն է, որ երեկ կառավարության շենքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Նոյեմբերյանի քաղաքապետի, Բաղանիս, Ոսկեպարի, Կիրանց և Բերքաբեր գյուղերի վարչական ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպումն արդյունավետ չի եղել։

«Ես հրաժարական չեմ տալու։ Ինչի՞ց հրաժարական տամ, իմ ժողովրդի՞ց: Երբ ես այդ մասին ասում եմ՝ ժողովուրդն ասում է՝ մեզ անտե՞ր ես թողնում:

Այսօրվանից սահմանազատման գործընթացը սկսված է, ես հրաժարվել եմ այդ գործընթացին մասնակից լինել և այդ մասին ասել եմ հենց տեղում` կառավարության անդամների հետ հանդիպմանը»,– ասաց նա և ավելացրեց․

«Ես շատ վատ եմ տանում այս ամեն ինչը. ինչի՞ համար սա պետք է արվեր։ Ես շարժման առաջին օրերից կռված մարդ եմ ու այդ տարածքները հաղթած մարդ եմ։ Մենք արյունով ենք այդ հողը պահել, ու այս սահմանազատումն ինձ համար ծայրահեղություն է»։

  • Կիսվել: