Հրայր Թովմասյանի տան խուզարկությունն ավարտվեց. որևէ բան չի առգրավվել
Ինչ նրանք փնտրում էին, չի հայտնաբերվել, քանի որ այդպիսի բաներ պարոն Թովմասյանի բնակարանում առնվազն չէին կարող լինել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
«Խուզարկությունն ավարտվեց: Փնտրում էին փաստաթղթեր, որոնք իրականության մեջ չէին կարող լինել պարոն Թովմասյանի բնակարանում»,-ասաց Մակինյանը։
Նրա խոսքով՝ որևէ բան չի առգրավվել․
Թովմասյանի պաշտպանն ասաց, որ անպայման բողոքարկելու են, թե՛ քննչի գործողությունները, թե՛ դատարանի որոշումը:
«Ես եմ իրականացրել՝ այն չափով, որ չափով հրապարակել եմ: Քանի որ քննիչն ակնհայտ ապօրինի գործողություն էր իրականացնում, պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման համար արել եմ այդ նկարահանումը, որպեսզի հասարակությանը ցույց տանք, թե ինչպես է խուզարկություն կատարվում ՀՀ ՍԴ նախագահի բնակարանում»,- ասաց պաշտպանը: