Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ ռեժիմով. Նման միջորդություն արեց ինքը՝ Թովմասյանը
ՍԴ դատավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ ռեժիմով: Այսօր՝ սեպտեմբերի 13-ի դատական նիստում նման որոշում կայացրեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը՝ Հրայր Թովմասյանի հայտարարությունից և պաշտպան Արամ Օրբելյանի միջնորդությունից հետո:
Նախ Հրայր Թովմասյանը խնդրեց դատարանին նիստը շարունակել առանց լրագրողների, իսկ դատավորը հետաքրքրվեց. «Լրագրողները Ձեզ կաշկանդո՞ւմ են, լրագրողների հետ կապված ի՞նչ խնդիր կա»:
Թովմասյանն էլ ասաց, թե իր հետ է կապված և որ ճնշումը՝ 90/60 է. «Դատարանի թույլտվությունը խնդիր չէ, լրագրողները ցանկացած պահի կարող են դադարեցնել նկարահանումները, ինչ-որ խնդիր ունե՞ք»,- ասաց դատավորը:
Թովմասյանն էլ արձագանքեց. «Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ և բոլորի հետ խնդիր ունեմ»:
Դատավորն էլ արձագանքեց. «Շարունակեք ներկայացնել Ձեր պաշտպանական ճառը, լրագրողներն էլ ազատ են՝ իրենց գործողություններում»:
Արդեն պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց, որ հենց այդ պահից նիստը դռնփակ շարունակվի:
Դատավորը նորից հետարքրքվեց՝ ինչի՞ հետ է կապված, առողջական ինչ-որ գաղտնիքի՞:
Օրբելյանն էր ասաց, որ դատարանը չհրապարակայանցնի, թե ինչի հետ է կապված:
«Դռնփակ նիստ անցկացնելու հարցի քննարկումը ևս անցկացրեք դռնփակ, հարգելի՛ դատարան»,- խնդրեց Թովմասյանը:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ի վերջո որոշեց դռնփակ շարունակել նիստը: