երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Հրապարակ»․ Ինչո՞ւ էր Թրամփ-Մակրոն-Պուտին հայտարարությունը ճիշտ եւ անթերի

«Հրապարակ»․ Ինչո՞ւ էր Թրամփ-Մակրոն-Պուտին հայտարարությունը ճիշտ եւ անթերի

Հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները հանդես եկան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։

 

Այս հայտարարությունը ռազմական գործողությունները լիցքաթափել, իհարկե, չէր կարող, քանի որ բախումները դադարեցնելու կամ թեկուզ նվազեցնելու ճանապարհը կուլիսային դիվանագիտական ճնշումներն են, ոչ թե հրապարակային հայտարարությունները։

Բայց հրապարակային հայտարարությունը երաշխիք է, որ որևէ X պահի հարկավոր ճնշումը կգործադրվի և բախումները կդադարեցվեն։ Ի՞նչ է սա նշանակում։

Դա նշանակում է, որ Ադրբեջանի դատարկախոսությունը, թե իբր պատերազմելու է մինչև Լեռնային Ղարաբաղի լիակատար ազատագրում, Թուրքիայի՝ կողքից ձայնակցումն էլ, թե Ադրբեջանն իրավունք ունի առաջանալու, որքան կամենա կամ կարողանա, իրենք էլ կաջակցեն և այլն, դատարկախոսություն են։

Մինսկի խմբի համանախագահող երկրներն ասում են, որ հրադադար պետք է հաստատվի, ինչը նշանակում է, որ միջամտություն լինելու է, և հրադադար հասատվելու է։ Ե՞րբ։

Հուսանք՝ հաշված օրեր հետո եւ ոչ, դիցուք, մեկ-երկու շաբաթվա ընթացքում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: