չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հրաչյա Հակոբյանն աղերս չունի այդ գործի և կապալառու ընկերության հետ. Աղաջանյան

Հրաչյա Հակոբյանն աղերս չունի այդ գործի և կապալառու ընկերության հետ. Աղաջանյան

՛՛Ազատություն՛՛ ռադիոկայաին Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, պատասխանելով կառավարական առաջին առանձնատան նորոգման ժամանակ ենթադրյալ չարաշահումների եւ այդ ամենին պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առնչության հարցին, ասաց, որ իր մտավախության հիմքում ընկած են եղել կառավարական առանձնատները նորոգող ՊՈԱԿ-ի աշխատակիցների մտահոգությունները, որոնց հիման վրա էլ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել։

Նշենք, որ կառավարական առաջին առանձնատանըբնակվում է վարչապետի ընտանիքը:

Աղաջանյանն ասաց, որ ինքն է դիմել ՊՎԾ-ին, քանի որ պահանջվող գումարից ավելին ծախսելու ենթադրյալ ռիսկեր են նկատվել։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛ՊՎԾ-ի ստուգումների արդյունքներն իմ մտավախությունները հաստատել են, ես էլ հորդորել եմ այդ գործն ուղարկել իրավապահ մարմիններին, ինչը տեղի է ունեցել։

Նշվում էր 250 միլիոն դրամի մասին, ասեմ, որ այդ թիվն ուռճացված է, հնարավոր է՝ այդ գումարից ավելի պակաս է ծախսվել նորոգման համար։ Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանին, դա հերթական աբսուրդային միտքն էր, որը լրատվամիջոցներից մեկն էր դրել շրջանառության մեջ։ Նա որեւէ աղերս չունի այդ գործի հետ, այդ թվում՝ կապալառու ընկերության հետ՛՛:

 

 

  • Կիսվել: