երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՔԾ հերքում է, ՍԴ աղբյուրները հայտնում մանրամասներ

ՀՔԾ հերքում է, ՍԴ աղբյուրները հայտնում մանրամասներ

Սահմանադրական դատարանում Հատուկ քննչական ծառայության քննիչները խուզարկություն չեն կատարել, InfoPort.am-ին տեղեկացրեց ՀՔԾ լրատվական ծառայության ղեկավար Մարինա Օհանջանյանը:

«ՀՔԾ քննիչները Սահմանադրական դատարաում որևէ խուզարկություն չեն կատարել», նշեց նա:

Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հայտնել էր InfoPort-ը, ՍԴ-ում են ոչ միայն ՀՔԾ քննիչները, այլև Ազգային անվտանգության աշխատակիցները, որոնք առգրավել են որոշ փաստաթղթեր։

Ինչպես InfoPort-ին հայտնեց ՍԴ-ում իր աղբյուրը, փաստաթղթերի առգրավման պատճառը, ըստ ամենայնի, Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ կոմպրոմատների հավաքագրումն է, հետագայում նրանց վրա ճնշում գործադրելու ու թոշակի ուղարկելու նպատակով։

«Հարյուրավոր գորշեր են քննել, ինչ իմանաս, ինչ կհայտնաբերեն»,- նշեց նա։ Միևնույն ժամանակ աղբյուրը չբացառեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և որոշ ՍԴ դատավորների ձեռբակալման հնարավորությունը։

  • Կիսվել: