Հորդանանի ԱԳՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման համաձայնագիրը
Հորդանանի արտաքին գործերի նախարարությունն իր աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին համաձայնագրին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Հորդանանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սուֆիան ալ-Կուդան։
Նա նշել է, որ Հորդանանը վերահաստատում է իր աջակցությունը երկու երկրների միջև կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։
Արտգործնախարարության խոսնակն ընդգծել է նման համաձայնագրերի կարևորությունը խաղաղության ավելի լայն բանակցությունների համար ճանապարհ հարթելու և համաշխարհային խաղաղության ու անվտանգության ամրապնդման համար։