հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հողազանգվածի սահք Հրազդանի կիրճում. ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի

Հողազանգվածի սահք Հրազդանի կիրճում. ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի

Հունիսի 22-ին, ժամը 23:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Կիևյան կամուրջ տանող հատվածում տեղի է ունեցել փլուզում՝ հողաշերտը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյլաների՝ Հրազդանի կիրճում տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով արտահոսած ջրի ազդեցության տակ՝ հողաշերտի սահք․ ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի։

  • Կիսվել: