շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հիմա քննարկումներ են գնում, թե Արծվաշենն ինչի հետ կարելի է փոխել․ Գագիկ Մելքոնյան

Հիմա քննարկումներ են գնում, թե Արծվաշենն ինչի հետ կարելի է փոխել․ Գագիկ Մելքոնյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում ասաց, որ Ադրբեջանի կողմից պահանջվող այդ 4 գյուղերը մեր քարտեզների վրա չկան։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Հարցին՝ Հայաստանը տալո՞ւ է Ադրբեջանին գյուղերը, Մելքոնյանն ասաց․ «Ոչ։ Նա ասաց՝ ինչը մեր տարածքի մեջ է՝ մերն է, ինչը մեր տարածքի մեջ չէ, ապա մերը չէ»։

Ճշտող հարցին՝ եթե այդ գյուղերը մեր տարածքում չեն, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը Հայաստանից պահանջում դրանք, պատգամավորն ասաց․

«Քննարկում են, շատ եք վռազում։ Ոսկեպարի ճանապարհի մի հատված մնում է իրենց տարածքի մեջ։ Հիմա մենք ունենք Արծվաշենը։ Ներկայումս դա մերն է, որն իրենց տարածքում է։ Հիմա պիտի քննարկենք, թե Արծվաշենը որ տարածքի հետ պիտի փոխվի։ Նույնն էլ Տիգրանաշենն է։ Հիմա քննարկումներ են գնում, թե Արծվաշենն ինչի հետ կարելի է փոխել»։

Պատասխանելով Գորիս-Կապան մայրուղին հանձնելու վերաբերյալ հարցին՝ պատգամավորն ասաց, որ այն ռուսներն են հանձնել Ադրբեջանին։

«Այդ տարածում՝ Շուռնուխով բանով, ռուսական զորքը կանգնած էր ադրբեջանական զորքի հետ։ Մի օր էլ փակեց, հանձնեց ադրբեջանցիներին, ոնց որ Լաչինի միջանցքը»,- ասաց Գագիկ Մելքոնյանը։

  • Կիսվել: